Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելն օրենքով պատժելի արարք է համարվում: Բայց այս եւ այլ օրենքները սոցիալական ցանցերը հեշտությամբ շրջանցում են՝ իրենց ներսում հնարավորություն տալով տեղադրել «անկեղծ» տեսանյութեր, լուսանկարներ, գովազդային բաներներ:
Սոցիալական ցանցերից Odnoklassniki.ru-ն ոչ միայն նպաստում, այլեւ յուրօրինակ խնամախոսի դեր է տանում այս ամենում: Օրինակ՝ վերջերս էլ տարբեր ժամերի գովազդում է երեւանյան «Charlotte» գիշերային ակումբը: Սոցցանցում քլիք անելով ակումբը գովազդող բաների վրա՝ հայտնվում ես ակումբի կայքում, որտեղ քեզ գրկաբաց սպասում են սթրիպ պարուհիներ՝ Սաշան, Ալլան, Լենան, Նաոմին եւ այլք՝ իրենց մասնագիտական հմտություններն ու բարեմասնությունները գայթակղիչ լուսանկարների տեսքով ցուցադրելով:
Aravot.am-ի հետ զրույցում՝ Հայաստանից Odnoklassniki.ru-ում գովազդներ տեղադրող «IT Studio» գովազդային գործակալության փոխտնօրեն Սարգիսն ասաց, որ գովազդների հետ կապված սահմանափակումները որոշվում է Մոսկվայից: Այսինքն, եթե անգամ մեր օրենքն արգելում է, Ռուսաստանինը ոչ՝ ապա ցանկացած գովազդ, անկախ բնույթից, կարող է տեսանելի լինել Odnoklassniki.ru-ի անգամ անչափահաս օգտատերերի համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ վաղվա տպագիր «Առավոտում»