Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնական ընտրակարգով քաղաքական դաշտը կմաքրվի ընտրություններում թաղային հեղինակություն ունեցողներից (Տեսանյութ)

Հունվար 17,2012 18:46

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակագին, կուսակցությունում վստահ են, որ այն Հայաստանում կառավարման նոր, արդյունավետ համակարգի հիմնադրման հնարավորություն կտա: «Որովհետեւ այդ ընտրակարգը կնպաստի նրան, որ քաղաքականության մեջ վերջապես հայտնվեն քաղաքականության պրոֆեսիոնալներ եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Մենք արդեն սովոր ենք, որ քաղաքականությունը ստորադասվում է բիզնես ծրագրերի, անձնական շահերի. ժամանակն է, որ քաղաքականությունն իբրեւ հանրային շահերը սպասարկող գործառույթ դառնա քաղաքական ուժերի գերակայություն»,- Aravot.am-ին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ օրերս ասուլիսում Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծիք էր հայտնել, թե «Ժառանգության» եւ «Հայ Հեղափոխական Դաշնակցության» կողմից ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցում կատարելու վերաբերյալ նախաձեռնությունն ուշացած է 2012-ի խորհրդարանական եւ վաղաժամ` 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար: «Հասկանում եմ, որ ընդդիմությունը կարծես թե հաշտվել է այս առաջարկությամբ իր պարտության հետ, եւ պարտությունը բացատրելու ինչ-որ պայմաններ է փնտրում եւ չգտնելով, փորձում է այսպես գտնել: Չի նշանակում, որ եթե ընտրությունները համամասնական չեն անցկացվում, ուրեմն ժողովրդավարական պահանջներից բավականին հեռու են: Դա չի հակասում Սահմանադրությանը, օրենքի խախտում չկա»,- ասել էր նա:

Ա. Սեդրակյանը հակադարձելով Գ. Մելիքյանին՝ասաց, թե «Հայաստանում բոլոր նախաձեռնությունները բավականաչափ ուշացած են: Կարելի էր այս նախաձեռնությունը ներդնել 4-5 տարի առաջ: Բայց ես կարծում եմ, որ այն բոլորովին էլ ուշացած չէ, որովհետեւ համամասնական համակարգի ներդրումը ոչ մի ֆունցիոնալ ջանք չի պահանջում: Այստեղ որեւէ բյուրոկրատիա, ավելորդ ծախս չկա” Փոխարենը կմաքրվի քաղաքական դաշտն այն մարդկանցից, որոնք կարողանում են ընտրական գործառույթներում հաղթող դուրս գալ զուտ թաղային հեղինակություն ունենալու շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031