Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարգություններ եւ ուշագնացություն դատարանում (ֆոտոշարք)

Հունվար 17,2012 17:33

Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, ինչպես արդեն հաղորդել ենք, ընդհատվեց դատական նիստերի դահլիճում սկիզբ առած անկարգությունների պատճառով:

Դատարան էր բերվել վկա Արման Մնացականյանը, ում հարցաքննում էր ամբաստանյալ զինծառայողներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը:

Պաշտպանը հարցրեց, թե գիտի՞ ինչ է բռնությունը, իսկ դատավոր Սամվել Մարդանյանը վկային հորդորեց՝ «Ասա, քո բառերով»: Վկան ասաց, որ բռնությունը մարդ ծեծելն է: Երբ պաշտպանը հարցրեց, թե արդյոք իր պաշտպանյալը՝ Հարութիկ Կիրակոսյանը Արտակ Նազարյանի նկատմամբ բռնությո՞ւն է կիրառել, վկան ասաց. «Չեմ կարողանում հարցերին պատասխանել»:

Այդ պահին ուշաթափվեց Հարութիկի մայրը, որին դատական կարգադրիչները ջուր եւ դեղ հասցրեցին: Վկայի հորը, որը գտնվում էր դահլիճում, աղմուկով մոտեցան ամբաստանյալների հարազատները եւ սկսվեց անկառավարելի վիճակ նիստերի դահլիճի տարբեր հատվածներում:

Կարգադրիչները սպառնում էին զանգել ոստիկանություն, իսկ ամբաստանյալների հարազատները մոտեցան անգամ ապակե պատին, սպառնում էին կոտրել այն:

Ապակե պատի ետեւում իր մորն ուշաթափված տեսնելով, հիմա էլ Հարութիկն էր փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել:

PrevPhoto
NextPhoto

Դատական նիստը հետաձգվեց եւ ակնհայտ նախադրյալ ստեղծվեց դռնփակ դատական նիստ անցկացնելու համար:

Ամբաստանյալների հարազատները չէին հանգստանում, իսկ վկան, ընդհանրապես դատարանի մուտքով դուրս չեկավ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն այս ամենի մեղավորը համարեց զինվորական դատախազությանն ու ռազմական ոստիկանությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ Epress.am-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031