Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել կոռեկտության մասին

Հունվար 17,2012 17:20

Չեմ կարծում, թե գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է խոսի կոռեկտության մասին, առավել ևս` որևէ մեկին հորդորի կոռեկտ լինել: «ԱրմԻնֆո »գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը` Ալեքսանդր Արզումանյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) կողմից  «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում:

«Նախորդ տարի Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը, որոնցում վկայակոչվում են Նալբանդյանի գնահատականներն իր քաղաքական ընդդիմախոսների մասին, հակում է մտորումների նրա բարոյականության և կոռեկտության մասին` որպես մարդ»,- նշել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը Panorama.am-ի թղթակցին ասել էր. «Մի քիչ կոռեկտ չէ, երբ մի արտգործնախարար մյուսին գնահատական է տալիս: Հասկանո՞ւմ եք, դրական, բացասական կամ այլ գնահատական»:

Նրա խոսքով, արտաքին գործերի նախարարները պետք է միմյանց հետ համագործակցեն, եթե կարծիքներ ունեն, պետք է հանդիպեն, փոխանակեն:

«Իսկ գնահատականները արտգործնախարարներին, այն քաղաքականությանն ու այն աշխատանքներին, որոնք իրենք արել են, հասարակությունը պետք է տա, ու ոչ թե մեկ արտգործնախարար մյուսի մասին ինչ-որ բաներ ասի»,-խոսքը եզրափակել էր Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել