Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բանակում մահացության յուրաքանչյուր դեպք ԵԽ եւ ԵԱՀԿ օրակարգ է մտնում

Հունվար 17,2012 17:07

 Հայկական զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքերով. «Լուրջ հարցադրումներ են ներկայացնում մեր իշխանություններին ու յուրաքանչյուր սպանության , մահացության դեպք մնում է օրակարգում»:

Պարոն Սաքունցի խոսքերով, բանակում տեղի ունեցող մահացության դեպքերի մասով մտահոգություն է հայտնել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը . «Նա անհանգստացած է մահացության դեպքերի փաստերի եւ ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, մինչեւ գարուն՝ նրա պաշտոնավարության լրանալը, հանձնակատարը քննարկումներ կկազմակերպի»:

Իրավապաշտպանն ասաց, որ 2010-ի համեմատ՝ 2011-ին աճել է բանակում մահացության դեպքերի թիվը. «Պայքարի բոլոր մեթոդներն անարդյունավետ են, չկա իրական վերահսկողություն: Մինչեւ հիմա չեն հաստատել կարգապահական կանոնագիրք : Չկա իրավական նորմ, որով արգելեն հանցագործներին պատիժը կրելուց հետո բանակում ծառայել: Մեր բանակում ծառայող շատ հանցագործներ իրենց հետ վատ մշակույթ, սովորություններ են տանում»:

Պարոն Սաքունցը նշեց նաեւ, որ մահացության դեպքերին վերաբերող դատական գործերն էլ հիմնականում տարիներով երկարում են, ու քիչ թվով գործեր են հասնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մարդիկ առաջին ատյանի վճռից հետո նույնիսկ վերաքննիչ չեն դիմում, հուսահատված հետ են կանգնում: Շատ գործեր էլ նույնիսկ առաջին ատյան չեն մտնում, որովհետեւ միայն նախաքննությունն ավարտելու համար է տարիներ հարկավոր, օրինակ՝ 2010 թվականի հուլիսին Մարտունու դեպքի նախաքննությունը դեռ չի ավարտվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031