Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոքանչի մոտ ուսուցիչ աշխատող փեսան պատրաստվում է պաշտոնակռիվ տալ աներոջ դեմ

Հունվար 17,2012 16:12

Շիրակի մարզի մի շարք գյուղերում` Պեմզաշենում, Նահապետավանում, Գեղանիստում, Վահրամաբերդում, Բասենում, Գառնառիճում եւ այլուր, սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրություններն արտառոց են նրանով, որ գրեթե բոլոր գյուղապետարանների աշխատակիցները ձեւականորեն դուրս են եկել իրենց շեֆերի դեմ:

Ընտրական նոր օրենսգիրքը համայնքապետի պաշտոնի համար պարտադրում է մեկից ավելի թեկնածու. մրցակից չլինելու դեպքում՝ թեկնածուին պարզապես չեն գրանցում, հետեւաբար եւ գյուղապետերը գտել են ձեւը. իրենց աշխատակիցներին հորդորում, ձեւականորեն իրենց դեմ են հանում ու ընտրապայքարի կեսից ստիպում են ինքնաբացարկ հայտնել: Ավելին, մեր տեղեկություններով, գյուղապետերը վճարում են նաեւ իրենց դեմ թեկնածություն դնողների ինքնառաջադրման համար նախատեսված 100 000-150 000 դրամ գումարը:

Ամասիայի տարածաշրջանի Գառնառիճ գյուղը այս առումով ամենահետաքրքիրն է: Այստեղ արմատներով ախալքալաքցի, ՀՀԿ անդամ գյուղապետ Մանվել Ղազարյանի դեմ պայքարելու է նրա ՀՀԿ-ական փեսան` Վանիկ Մանուկյանը, որն աշխատում է իր զոքանչի ղեկավարած կառույցում` գյուղի դպրոցում որպես ուսուցիչ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031