Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Պրեսկոտը մեզ ծախե՞ց

Հունվար 17,2012 16:06

ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, պատգամավոր Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, խոստովանել էր, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր համար էլ ընդունելի չէ, որովհետեւ ժամանակին դա Մեծ Բրիտանիայում էլ է բանավեճերի առիթ դարձել, եւ, օրինակ, իր հարազատ կուսակցությունը՝ Հանրապետականը, խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուց հետո, ընտրությունների արդյունքում պարտություն է կրել եւ կորցրել է իշխանությունը:

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ունի՞ այդ մտավախությունը, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը հնարավոր է վնասի հանրապետականներին ու ընտրությունների ժամանակ նրանք կորցնեն իշխանությունը, ինչպես Մեծ Բրիտանիայում է եղել. «Ոչ, Հանրապետական կուսակցությունը նման մտավախություն չի կարող ունենալ: Պրեսկոտը ճիշտ է ասում, որ ինքը դեմ է համամասնական ընտրակարգին, բայց մենք արտասահմանցիներին ճիշտ չենք հասկանում: Մարդը գտնում է, որ ընտրական էս սիստեմն է ճիշտ Հայաստանի համար: Մեր մոտ գիտե՞ք ոնց է՝ Էն ինչի հետ ընդդիմությունը համաձայնում է Պրեսկոտի հետ, ասում են լավ մարդ է, հենց էդ խեղճ մարդը մի օբյեկտիվ բան ա ասում, մտածում են՝ Պրեսկոտը մեզ ծախեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Խմբ. Ուշադրություն դարձրեք ՀՀԿ խմբակցության պատգամավորի ձեռքի դաջվածքին, որը երեւում է «Ֆոտոլուր»-ի նկարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031