Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա,- վստահեցնում են մասնագետները և հավելում՝ հիվանդությունը սեզոնային ընթացքի մեջ է:
«Ցուրտ սեզոնին մարդիկ հավաքվում են ավելի փակ տարածքներում և երբ ավելի սերտ շփում է լինում նրանց միջև, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հավանականությունը մեծանում է: Մեր երկրում համաճարակի բռնկում չկա»,-«Ա1+»-ին հայտնեց ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության պետ Լիլիթ Ավետիսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ