Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

Հունվար 17,2012 16:00

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ: Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արժանի եմ, ասեմ ինչի` առաջինը, որ Երեւան քաղաքում  ես` որպես կին եւ օլիգարխ չլինելով հանդերձ, կառուցում եմ էդ հսկա գործարանը, բացմանը կհրավիրեմ բոլոր լրագրողներին, երկրորդը` որ Սուրեն Խաչատրյանին դեռ ոչ ոք չէր կարողացել որեւէ բան ասել, եւ իմ ասելուց հետո ժողովուրդն ավելի ոգեւորվեց, ճի՞շտ է: Հաշվի նստեցին, ոնց որ իրա էն դուխը առաջվա նման  չի եւ Սյունիքի մարզում, որպես ստրուկներ, ոնց որ մի քիչ փոխված լինեն: Իմ կարծիքով արժանի եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031