Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Լույս» հիմնադրամը կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի

Հունվար 17,2012 15:07

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարեւորելով լեզուների իմացությունը ասաց. «Գնալով ավելի ու ավելի սերտաճող մեր աշխարհում, համաշխարհայնացման միտումների պայմաններում անգլերենի գիտելիքներն անհրաժեշտ են յուրաքանչյուրին: Ամեն հաջորդ օտար լեզու, եւ  հատկապես գերմաներենը` որպես Եվրամիությունում ամենից շատ տարածված մայրենի լեզու, մեծ առավելություն է»:

Դեսպանը նաեւ հավելեց, որ անցյալ տարի գերմանական կողմից ընդհանուր թվով 140 կրթաթոշակ է տրամադրվել տարբեր մասնագիտական ոլորտների ուսանողների եւ գիտնականների: Պարոն Շմիդթը նաեւ նշեց, որ հայկական կողմի հետ այժմ մտածում են միջկառավարական համատեղ կրթաթոշակներ հիմնելու մասին: «Ցավոք, «Լույս» հիմնադրամը ցայսօր կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդիԳերմանական բուհերը բարձր մակարդակ ունեն եւ կցանկանային «Լույս» հիմնադրամի գործընկեր բուհ դառնալ: Հայկական բուհերի շրջանում քաջածանոթ են ճարտարապետության ոլորտում Գերմանիայի մեծ փորձառությանը, հատկապես` Մագդեբուրգի համալսարանի միջոցով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ համագործակցություն է ծավալվել Երեւանի պետական եւ Ռոստոկի համալսարանների միջև: Գերմանական կողմի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի Մատենադարանը` հնագույն ձեռագրերի եւ գրքերի վերանորոգման ոլորտում: Այս համագործակցությունը պետք է շարունակել»,-փաստեց նա:

Իսկ զբոսաշրջիկի հայացքով գնահատելով հայերին եւ Հայաստանը, պարոն Շմիդթը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Հայաստանում շատ գեղեցիկ զբոսաշրջային վայրեր կան` Հաղպատ, Օձուն, ՍանահինՀայաստանի օդանավակայանն ամենատպավորիչն է Հարավային ԿովկասումԲայց հարկ է նպատակասլաց կերպով զարգացնել նաեւ զբոսաշրջային մյուս ենթակառուցվածքները` զբոսաշրջային վայրերն առավել հրապուրիչ դարձնելու համար: Պետք է բարելավվեն տեսարժան վայրեր տանող ճանապարհները, նաեւ այդ վայրերի այլ կարևոր ենթակառուցվածքներ: Մեկ վերջին դիտարկում եւս. Հայաստանն իր հնագույն եւ հարուստ մշակույթով կարող է շահեկանորեն ներկայացնել եւ գովազդել իրեն: Շատ լավ կլիներ, եթե հաջողվեր Գերմանիայում եւս կազմակերպել ցուցահանդեսներ, ինչպես օրինակ` Ֆրանսիայում հաջողությամբ կազմակերպված  «Սրբազան Հայաստան՚» ցուցահանդեսն էր»:

Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Դեսպանի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031