Նոր սերնդի պլանշետային համակարգիչը վաճառքի դուրս կգա 2012-ի մարտին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Apple-ի ծրագրերին լավատեղյակ իր աղբյուրներին:
Սպասվում է, որ iPad 3-ը կունենա LTE ցանցերի ապահովում: Պլանշետը կունենա նաև ավելի բարձր հստակությամբ էկրան , քան ներկայիս 1024×768 թույլատրությամբ iPad 2-ն է: Նոր պլանշետը կստանա նաև քառամիջուկ պրոցեսոր:
Bloomberg-ի աղբյուրները հավաստիացնում են, որ iPad 3-ի հավաքմամբ զբաղվում է Foxconn ընկերությունը, որն արդեն հունվար-փետրվար ամիսներին սկսելու է արտադրական գործընթացը:
Նշենք նաև, որ շուկայում պտտվում են խոսակցություններ, թե Apple-ը պատրաստվում է միանգամից երկու պլանշետ ներկայացնել:
Կարդացեք նաև
Pcnews.am