Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների ձորում մեքենա կա:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել են նաեւ քննիչը, դատական բժիշկը եւ փորձագետը:
Նշված ձորում հայտնաբերվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, ավտոմեքենայում կա տղամարդու դիակ: Այս պահին ոստիկանությունը փորձում է ճշտել դիակի ինքնությունը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Կարդացեք նաև
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ