Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2nd.am կայքում այսուհետեւ հրապարակվելու են նաեւ քաղաքական վերլուծություններ: Կայքի խմբագիր Արսեն Սահակյանը թեեւ չի ժխտում, որ այդ փոփոխությունը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, այնուամենայնիվ, դա քաղաքական քարոզչություն չի համարում. «Չեմ կարծում, թե քարոզչության նպատակ հետապնդելիս երկրորդ նախագահը մեր հույսին կմնա»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Սահակյանը:
«Առավոտ» օրաթերթ