Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երեւան Ջուր» ընկերությունը, «Արզնի 2-Երեւան» ջրատարի շինարարական աշխատանքների հետ կապված՝ հունվարի 16-ին, ժամը 10.00-ից մինչեւ հունվարի 17-ը, ժամը 10.00-ն նախատեսվում էր դադարեցնել հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Արաբկիր վարչական շրջանում՝ Սեւքարեցի Սաքո, Արղության, Գրիբոյեդով, Գ. Արծրունի, Ղափանցյան, Մալխասյանց, Ն. Զարյան, Հ. Քոչար, Վ. Վաղարշյան, Մանուշյան, Հ. Էմին, Թավրիզյան, Րաֆֆու, Կովկասյան, Վ. Փափազյան, Ռիգայի, Գյուլբենկյան, Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Բակունց փողոցների,
2. Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց 4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց 2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17, Ս. Տարոնց 3, 5, 7, Ս. Տարոնց նրբանցքի, Գ. Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ. Թադեւոսյան 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1, 19, Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխով 24, 25, 28, 32, 34 շենքերի 3-ից բարձր հարկերի: Իսկ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում նկատվելու էր ջրամատակարարման ճնշման անկում:
Սակայն ինչպես տեղեկացրեց «Խմելու ջրի արտադրության եւ փոխադրման վարչության» պետ Կարեն Զաքարյանը, ձեռնարկված միջոցների շնորհիվ հնարավոր դարձավ «Արզնի 2–Երեւան» ջրատարի վրա առկա տեխնիկական խնդիրները լուծել նախատեսվածից շուտ: Ներկայումս ջրատարի շահագործումը վերսկսվել է, եւ առաջիկա ժամերին կվերականգնվի նշված տարածքների բնակիչների ջրամատակարարման ժամանակացույցը:
Կարդացեք նաև
«Երեւան Ջուր» ՓԲԸ
Հաղորդակցության բաժին
«Առավոտ» օրաթերթ