Մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղաթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ասում են՝ որոշ բնապահպանների հետ զրուցից հետո վարչապետը ձեռքը սեղանին է խփել` հասկանալով, թե տեղական չինովնիկները եւ կառավարության պատկան ոլորտի չինովնիկները իրականությունից ինչքան հեռու պատկեր են իրեն ներկայացրել: Այս ամենից հետո վարչապետը մի լավ բարկացել է բոլորի վրա եւ խոստացել, որ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի:
«Առավոտ» օրաթերթ