Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի մասին իր որոշումը: Այս մասին է ասել է ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը, որի պնդմամբ՝ «պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ կուսակցության քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է՝ այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»: Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում եւ պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար, ասել է աղբյուրը:
«Առավոտ» օրաթերթ