Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի պաշտպանը դեռ դատարան չի ներկայացել

Հունվար 17,2012 12:56

Այսօր ժ.12-ին  նշանակված Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի ժ.14-ին: Պատճառը պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի ինքնասպանության հասնելու գործով դատարան չներկայացած ամբաստանյալներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանի բացակայությունն էր:

Չէր ներկայացել նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որի բացակայության համար տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ասաց, որ դա խոչընդոտ չի դատական նիստը շարունակելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031