Երեկ Վանաձորի քաղաքապետարանում այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է կայացել, ուր որոշվել է պատրաստ լինել անցկացնելու «Լոռվա ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում, տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից:
Սա սակայն չպետք է խանգարի առօրյա կյանքին ու Վանաձորը աղի նոր պաշարներ կկուտակի՝ խուսափելու համար առատ ձնից հետո ավտոճանապարհներին վթարային վիճակներից:
Բացի սրանից, արդեն փոխվել է գիշերային լուսավորության 60 լամպ, կփոխվի եւս 30-ը:
Տոներից հետո վնասազերծվել է 38 թափառող կենդանի:
Կարդացեք նաև
Մինչ օրս հավաքել են 14,5 միլիոն դրամ, այն դեպքում երբ 2011-ի հունվարին հավաքել էին 46,4 միլիոն դրամ: