Հատված ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ հարցազրույցից
– Պարոն Գալստյան, Հրազդան քաղաքի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն արդեն որոշում կայացրե՞լ է, թե ում է պաշտպանելու։
– Հրազդանում «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանելու Է ազատ-արդար ընտրությունները։
Կարդացեք նաև
– Բայց այնտեղ, կարծես «ազատ–արդար» անուն–ազգանունով թեկնածու չկա։
– ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, այդ ընտրություններում շահագրգռված Է բացառապես օրինական, ազատ ընտրություններ պաշտպանելու, իրականացնելու կտրվածքով։ Քանի որ մենք անձամբ կուսակցական թեկնածու չունենք, հետեւաբար ոչ մեկին էլ չենք պաշտպանելու։
– Շատ էլ «լյա՛վ» եք անելու։ Չեք պաշտպանելու նաեւ ձեր կոալիցիո՞ն գործընկերոջը։
– Առաջադրված թեկնածուներից որևէ մեկին «Բարգավաճը» չի պաշտպանելու։ Այո։
– Դա արդյոք չի՞ նշանակում ուղիղ աջակցություն ընդդիմադիր թեկնածուին։ Իմա՝ համաձայնություն Տեր–Պետրոսյանի «վերլուծության» հետ։
– Ես չեմ մեկնաբանում նման կարծիքները։
– Լռությունն ու «չմեկնաբանումը» համաձայնության նշան են։ Ասում են։
– Չեմ մեկնաբանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»