Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Լարսը կրկին անանցանելի է

Հունվար 17,2012 12:01

Արդեն քանի օր է, Վերին Լարսի անցակետը կրկին ընդհատումներով է գործում: Այսօր առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ վրաց-ռուսական սահմանի անցակետում իրավիճակը չի փոխվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի -Կոբի եւ Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքէջի տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ըստ նույն աղբյուրի՝ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում:

2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթեւեկելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031