Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի բաժանած օղիներն առանց ակցիզների էին

Հունվար 17,2012 11:53

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին բաժանված ամանորյա «տոպրակների» մեջ եղել են բացառապես առանց ակցիզների օղիներ, ինչն օրենքի կոպիտ խախտում է։

«Ժողովուրդ»-ի հարցին, թե իրավունք ունի գործարարն օղի արտադրել ու այն առանց ակցիզի նվիրել ինչ-որ մեկին, ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Ակցիզային հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ակցիզային հարկի սահմանված ապրանքների ներմուծումը կամ ՀՀ տարածքում այլ ապրանքներ արտադրողների կողմից դրանց օտարումը օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջեով վճարվող անուղղակի հարկ Է։ Նվիրելու դեպքում եթե օղիների վրա ակցիզ չկա, ապա դա նույնպես օրենքի խախտում Է։ Նվիրելը նույնպես օտարում է համարվում»։

Հիմա մնում է, որ հրապարակումից հետո Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը շտապ հրահանգ իջեցնի՝ տուգանելու «Հայասի» ընկերությանն ապօրինի գործունեություն ծավալելու համար։ Իհարկե, դժվար Է պատկերացնել։

Այնուամենայնիվ փորձեցինք ՕԵԿ-ից պարզաբանումներ ստանալ, թե ինչու են օրենք խախտում եւ առանց ակցիզի օղի բաժանում բնակիչներին։ ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ասաց. «Ամեն տարի՝ Ամանորի նախաշեմին, գրասենյակները կուսակիցներին նվերներ են բաժանում։ Այդպիսի բան բացառվում է։ Հնարավոր Է, որ նման բան լինի միայն մի դեպքում, երբ ՕԵԿ տարածքային ղեկավարները խանութից գնելիս նկատած չլինեն, որ ակցիզը պոկված Է։ Գուցե ինչ-որ մեկը պոկել Է։ Թե չէ բացառվում Է, որ ՕԵԿն առանց ակցիզի խմիչք բաժանի»։ Նախ նկատենք, որ ոչ թե կուսակիցներին են բաժանվել օղիները, այլ մասսայական, իսկ գուցե «Հայասին» ե՞ւս աշխատում է օրենքից դուրս։ Ինչո՞ւ է բացառվում այս ւոարբերակը։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031