Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին առաջարկվել է 7-9 մեծամասնական տե՞ղ

Հունվար 17,2012 11:32

 Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է ԲՀԿ-ին մեծամասնական 41 պատգամավորական տեղերից 7-9 տեղ հատկացնելու հարցը, որին, ի դեպ, ինչպեսեւ նշվել է նիստի ընթացքում, ԲՀԿ ղեկավարությունը դեմ է։ Գագիկ Ծառուկյանը շատ ավելին է ցանկանում, քան այսօր նրան առաջարկվում է։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2007թ. ԱԺ մուտք գործեց ընդհանուր՝ 25 պատգամավորներով՝ 15,13% ձւսյնով (որից 7-ը՝ մեծամասնական ընտրակարգով), այնուհետեւ համալրվեց եւս 4 մեծամասնական անկախ պատգամավորներով։

Երեկ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում էր այն մասին, թե ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարությունը Գործադիր մարմնի նիստից հետո սկսել են բանակցել ԲՀԿ-ին 11 մեծամասնական տեղ հատկացնելու շուրջ։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 17-ի Քաղաքական կոալիցիայի՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմից արված հայտնի հայտարարության մեջ ասվում էր. «Նոր փոփոխություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031