Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է կորել սպանված փոխոստիկանապետի «ֆլեշկան»

Հունվար 17,2012 11:24

հատվածներ 2009 թվականի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի հետ հարցազրույցից:

 – Ես որդոա սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել։ Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել Էր մի քանի բան։ Գեւորգը ֆլեշկա՝ կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում։ Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց՝ սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երեւան վերադառնա, որ նրան կարեւոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել։ Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրեցի, թե ուր է ֆլեշկան։ Ասեցին, թե՝ բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել։ Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գեւորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը եւս կորել է, եղել են նաեւ բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գոոծերի հետ են կապ ունեցել։

Այստեղ մի հարց Էլ էր ինձ մոտ ծագել։ Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում։ Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը։ Ոչ։ Ուղղակի պետք էր սենյակը քրքրել։ Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված Է եղել՝ Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ։ Ո՞ւր է կորել այս թուղթը։ Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը:

… Մի բան պատմեմ։ Ես անընդհատ շփվում Էի զործով քննիչների,

դատախազի հետ, ասում էի իմ ունեցած տեղեկությունները, հետաքրքրվում Էի, թե ինչ է պարզվել։ Մի օր, երբ դատախազ Հեկտոր Սարդարյանի հետ էի խոսում, ասեց. «Պարոն Մհերյան, շատ մի խառնի ամեն ինչ իրար

հետ, խնդիրներ կունենաս»։ Ու դրանից հետո մենք թունավորվեցինք։ Հարց Է ծագում, չէ՞:

Այսինքն, ձեր նշած մարդիկ կա՞պ ունեն Գեւորգի սպանության հետ։

– Ես հիմա անուններ չեմ ուզում նշել։ Գեւորգս մի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրական 3–5 հազարական դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի

վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր։ Ասել էր՝ էդ հարցերով դիմեք Սլիկ Սարգպանին։ Հենց սրա պատճառով Էլ ինքը գնաց։ Եթե ինքը նման բաների համաձայնվեր, մինչեւ հիմա իրա կյանքը կվայելեր։ Ինքը երկրում կատարվող ամեն ինչի մասին տեղյակ է եղել։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031