Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Լետն Տեր–Պետրոսյանը վերջին հանրահավաքներից մեկում ասաց, որ ԲՀԿ–ի հետ համագործակցության առումով ՀԱԿ–ում կոնսենսուս չկա։ Կարո՞ղ ենք ասել, որ Կոնգրեսում «արմատական» եւ «երկխոսող» թեւեր գոյություն ունեն։
– Կոնսենսուս չկա ասելու առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ հենց համագործակցությունը ԲՀԿ-ի հետ եւ արտահերթ ընտրությունների հարցը։ Այստեղ ես եւ մեր կուսակցությունը վաղաժամ էինք համարում հերթական ընտրությունների մասին խոսելը եւ գտնում էինք, որ ՀԱԿ-ը պետք է ամեն ինչ անի, որ այդ ընտրությունները լինեն արտահերթ։ Հենց այդ արտահերթն է, որ որոշակի հույսեր կներշնչի հասարակությանը, որ իր քվեից բան կա կախված եւ նախորդ ընտրությունների կրկնությունից զերծ կպահի։
Կարդացեք նաև
Մենք գտնում էինք նաեւ, որ համագործակցությունը որեւէ քաղաքական ուժի հետ նախաձեռնելուց առաջ, նախ պետք է այդ ուժերը համաձայն լինեին դրան։ Ներում շնորհողը ժողովուրդն է։ Եթե օրինակ ՀԱԿ-ը կազմակերպեր 100 հազարանոց հանրահավաք, եւ Գագիկ Ծառուկյանը գար հրապարակ, ժողովուրդն էլ գոռար՝ «Գա-գիկ, Գա-գիկ», ապա այդ համագործակցությունը չէի բացառի։ Շատ լավ է, որ ՀԱԿ-ում կան տարբեր մոտեցումներ, քանի որ դրանք են, որ ընդհանուր եզրահանգման են բերում։
՜ – Քաղաքական տարբեր ուժեր ընտրությունները թափանցիկ անցկացնելու համար տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս։ Դուք գոնե այդ նպատակով համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք օրինակ՝ Դաշնակցության, «Ժառանգության» կամ «Ազատ դեմոկրատների» հետ։
– Ես չեմ հավատում, որ Դաշնակցությունը կպայքարի արդար ընտրությունների համար, որովհետեւ նախորդ տարիներին տեսել եմ, թե ինչ ադմինիստրատիվ ռեսուրսից են օգտվում նրանք։ Բայց ես Դաշնակցությանը մնացած կուսակցություններից տարբերում էլ եմ նաեւ, որովհետեւ այդ կուսակցությունն ունի պատմություն: Չեմ բացառում, որ «կող» ունեցող կուսակցություն է, եւ երբ որ ոտքը տրորում են, ինքը կարող է հակառակ քայլեր անել: Կոնկրետ էս պարագայում կարող է դուրս գալ եւ խնդիր դնել արդար ընտրությունները:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ
«Երկիր»