Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացել էր ՕԵԿ անդամ դառնալ՝ ամանորյա նվերի դիմաց

Հունվար 17,2012 10:47

Ամանորից առաջ մենք տեղեկատվություն հրապարակեցինք ՕԵԿ նախագահ, համատեղության կարզով Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից բաժանվող Ձմեռ պապիկի տոպրակների մասին։

Տոպրակի պարունակությունը հետեւյալն էր. մեկ շիշ տեղական արտադրության օղի, մեկ հատ հյութ եւ մեկ շիշ ձեթ, հավանաբար ՀՀ ռազմավարական պաշարներից: Տեղեկատվությունը հարուցել էր ՕԵԿ-ականների բուռն դժգոհությունը, որն արտահայտվեց օրերս մեր թղթակցի հետ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի երկխոսության ընթացքում։ Տիկին Բիշարյանը, մեզ մեղադրելով ՕԵԿ-ի PR-ն անելու մեջ, չսպասելով հարցին, հայտնել էր մեր թերթի հետ շփվելու ցանկության բացակայության մասին եւ անջատել էր հեռախոսը։

Մենք եւս չենք այրվում ՕԵԿ-ի հետ կամ նրանց մասին խոսելու ցանկությամբ։ Դե ինչ արած, ճաշակի հարց է։ Բայց օրերս մեր գործընկերոջ հետ կատարվածը մեկ անգամ եւս ստիպում է անդրադառնալ իշխանությանը մաս կազմող այս կազմավորմանը։ Մեր ընկերոջ տան հեռախոսով հնչած զանգով մի անձնավորություն հայտնել է, որ իր տղան տոներից առաջ ամանորյա նվեր-տոպրակ է ստացել ՕԵԿ-ի գրասենյակից եւ ըստ պայմանավորվածության, տոներից հետո պետք է ներկայանար գրասենյակ, սակայն չի ներկայացել։ Կնոջ զարմացած՝ «12 տարեկանի կուսակցականս որն է» հարցից հետո զարմանալու հերթը հասնում է զանգահարողին։ Խոսակցությունից պարզվում է, որ Հակոբ Եթիմյան անունով մեկը, Ամանորից առաջ օգտվել է ՕԵԿ-ի «բարիքներից», խոստացել է տոներից հետո անդամակցել ՕԵԿ-ին եւ պատահական հեռախոսահամար թողնելով հեռացել է:

«Երկիր» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031