Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած հետախույզի շուրթերով ստում են

Հունվար 17,2012 10:35

Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լետն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1–ի՝ միայն Սերժ Սարգսյանի օրոք է հարցը կրկին բարձրացվել, եւ, փաստորեն, այդժամ է մեր հետախուզությունը կանգնել բոլորովին նոր ուղու վրա։ Եվ այս ամենի վառ ապացույց-փաստարկ էր ներկայացվում Վարդանյանին Սարգսյանի կողմից շքանշանով պարգեւատրումը։

Մինչդեռ սա հերյուրանքների մի ամբողջ շարան է, որովհետեւ՝ առաջին. եթե 90-ականներին հանդիպել են վերոնշյալ անձինք, ապա այդ ժամանակ քչերին էր հայտնի Վարդանյանը եւ հետեւաբար՝ իր սխրանքները, ուրեմն, Տեր-Պետրոսյանը չէր կարող ցանկացած մարդու հետ, որին չէր ճանաչում, խոսել հետախուզական հարցերից։

Ի դեպ, մի ժամանակ էլ խոսում էին այն մասին, որ Տեր-Պետրոսյանը չէր կարող Շուշին գրավել, որովհետեւ, նախագահ լինելով, նա այս հարցին դեմ էր իբր արտահայտվել, սակայն, ինչպես տեսանք, Շուշին գրավեցին…

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Վարդանյանին ասել էր, որ մեր երկրին հետախուզություն հարկավոր չէ, ապա ինչպե՞ս եղավ, որ նրա հանդիպումից հետո յոթ տարիների ընթացքում հետախուզությունը մնաց իր տեղում։ Ավելին՝ հենց նրա ժամանակ հետախուզության հատուկ ջոկատը վերածվեց փոքր, բայց լրջագույն ստորաբաժանման, եւ էրեբունու ոստիկանությանը կից զորամասի տարածք հատկացրեց, որտեղ հետախուզության հատուկ նշանակության միավորումը դիրքավորվեց։ Հիմա մահացած մարդու շուրթերով հայտարարում են, թե Տեր-Պետրոսյանը դեմ էր դրան։

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031