ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալով, այս առավոտ հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, բայց շարունակվող սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի է Շիրակի մարզի Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը, այստեղ եւս ձնաբուք է:
Ճանապարհները մաքրվում են, նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: