Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միրչա Լուչեսկուի օգնական Ալեքսանդր Սպիրիդոնը հայտարարել է, որ թիմից հեռացած բրազիլացի հարձակվող Ժադսոնի փոխարեն նոր ֆուտբոլիստ գնելու մտադրություն չկա: Նրա խոսքերով, մրցաշրջանի ավարտին հարձակվողի դիրքում իրեն վատ չի դրսեւորել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը:
«Ակումբը Դոնտինյոին ու Պատրիկին հատուկ է ձեռք բերել: Մենք Ժադսոնի դիրքում խաղալու համար մեր ռեսուրսներն ունենք ի դեմս Մխիթարյանի: Իրեն կարող է միանգամայն լավ դրսեւորել նաեւ Էդուարդոն: Նա մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է», – ասել է Սպիրիդոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ