Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարձակում ադրբեջանական կայքերի վրա

Հունվար 16,2012 22:43

Այսօր առավոտվանից Azerian Cyber Army հաքերային խումբը զանգվածային հարձակում է սկսել ադրբեջանական ինտերնետի սեգմենտի վրա. հիմնականում շարքից դուրս են հանվել պետական նշանակության պորտալներ ու տեղեկատվական կայքեր: Այս մասին իր բլոգում գրում է ՏԱ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հարձակման վերջին զոհն է դարձել  նախագահ Իլհամ Ալիևի կայքը, որի արխիվն ամբողջովին դուրս է բերվել շարքից, սակայն այժմ վերականգնվել է՝ archive.president.az:

Կայքերում տեղադրվել են հակասեմիթյան բովանդակությամբ նկարներ:

Շարքից հանվել են նաև՝

  • Ներքին գործերի նախարարության կայքը,
  • Սահմանադրական դատարանի կայքը,
  • Կապի նախարարության ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության կայքը,
  • «Էնի Արբեջան» կուսակցության կայքը,
  • Մաքսային կոմիտեյի կայքը,
  • Կրթության նախարարության կայքը,
  • Աբշերոնյան շրջանի գործադիր իշխանության կայքը:

Կոտրվել են նաև vet.edu.gov.az և  azermarka.az  կայքերը, որոնք նվիրված են Ադրբեջանի տեխնիկական կրթության զարգացմանը: DDos-հարձակման են ենթարկվում նաև մի շարք տեղեկատվական կայքեր:

Միջազգային հարաբերությունների ու միջկառավարական հանձնաժողովի անդամ Միլի Մեջլիսա Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ սա հայ կամ իրանցի հաքերների ձեռքի գործն է:

PCnews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել