Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը տեղյակ է

Հունվար 16,2012 22:07

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ 2008թ. «Մարտի 1»-ի գործով ժամանակին դատապարտված ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալներ, որոնց գործերով հիմնական գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան,  մտադիր են ՄԻԵԴ-ում իրենց գործերի քննությունը կասեցնել եւ դրա հնարավորությունը քննարկում են իրենց փաստաբանների հետ:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել նաեւ նախկին քաղբանտարկյալներից: Նրանցից մեկը՝ «Մարտի 1»-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ  ազատ արձակված Սուրեն Սիրունյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ է այդ մասին, բայց դրա մասին կխոսի առաջիկա օրերին: Իսկ առայժմ նա, իր ասելով, սպասում է իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի վերադարձին, որն այս օրերին Հայաստանում չէ:

Հիշեցնենք, որ Aravot.am- ին ՀԱԿ-ում այս առնչությամբ ասել էին, թե նման տեղեկություններ չունեն:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031