Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապարանցին էշից իջնում, նստում ա ձին, ասում ա` դե ֆիրմեն ուրիշ ա». «Ծիծաղի աշխարհ»

Հունվար 16,2012 21:38

 

Նոր տարի է, պետք է զանգեմ մայրիկիս ու ասեմ ես որտեղ եմ

-Ալո մամ, ես որտե՞ղ եմ:

Սա «Ծիծաղի աշխարհ» ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկն է: Էջը ողողված է ծիծաղելի նկարներով, հումորներով ու հետքրքիր գրառումներով: Վերջին մի քանի օրերին գերակշռում են անեկդոտները` «Ապարանցին էշից իջնում նստումա ձին, ասումա` դե ֆիրմեն ուրիշա», «Ապարանցին ընկնում ա մերսեդեսի տակ` ուրախությունից մեռնում ա», «Քյավառցուն ասում են` ռոբոտի հետ գրազով կխմե՞ս, ասումա` հա: Երկուսին գցում են մի սենյակ, 1 ժամ չկան, 2 ժամ չկան, 3 ժամ չկան, 4 ժամ … չեն դիմանում ներս են մտնում, տեսնում են քյավառցին ռոբոտին ծեծումա ու ասումա ծնողների կենացը ուզես չուզես պիտի խմես»: Անեկդոտների զգալի մասը քյավառցիների ու ապարանցիների մասին է: «Հայերիս մեջ տարածված անեկդոտները հիմնականում լինում են լեննականցիների,ապարանցիների և քյավառցիների մասին են: Դե երեւի դա էլ պայմանավորված է նրանով, որ նրանք ուտող, խմող, «քեֆչի» մարդիկ են, ու լավ հումորի զգացում ունեն», – ասում է էջի ադմինիստրատորներից մեկը` Մարիամ Սմբատյանը: Մյուս ֆեյսբուքյան էջերից տարբերվելու համար ոչինչ չեն անում, ասում է նա և ավելացնում` «Ամեն էջում չի, որ անեկդոտներ են պատմվում»: Թեեւ տխուր գրառումներն ու «լացելու» մտքերը գրեթե բացակայում են, բայց փաստորեն անդամներից մեկի աչքից չի վրիպել մի հուզիչ ստեղծագործութուն, որը նա դրել է նաև էջի պատին, և մեկնաբանել այսպես` «NO FUNNY!! համարյա լացելու էի…»: Էջի մասին էլ որպես տեղեկատվություն գրված է հետևյալը`  «Ծիծաղի Աշխարհ հատուկ ծիծաղացող ծիծաղող ծիծաղասերների համար»:  Ներկայացնում եմ «Ծիծաղի աշխարհի» մի քանի ծիծաղելի գրառումներ եւս` «Օրերից մի օր դու կիմանաս, օրերից մի օր կհասկանաս… բա հո սաղ կյանքդ տենց բութ չես մնալու..», «Եթե քեզ խորհուրդ է պետք ` ես կտամ, եթե քեզ օգնություն է պետք` ես կօգնեմ, Եթե քեզ փող է պետք` բաժանորդն անհասանելի է…», «-Քո աչքերի տակ կապտուկներ են, դու հազիվ ես քայլում, հազիվ խոսում ու հիշողության կորուստ ունես…Ասա ինձ, դու թմրամո՞լ ես… -Ոչ, հիմա՛ր, ուսանող եմ…»:

                                                                                             Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031