Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում մեկնարկած պատանեկան ձմեռային անդրանիկ օլիմպիական խաղերը պատմության մեջ կմնան ոչ միայն առաջինը լինելու համգամանքով եւ պատանի մարզիկների ցուցադրած հասուն պայքարով, այլեւ նրանով, որ կազմակերպիչները խնայողության նկատառումներով առաջին անգամ խախտեցին հնագույն ավանդույթը` օլիմպիական կրակը մարելով:
Ավստրայում հաշվարկել են, որ մրցումային 10 օրերի ընթացքում «Բերգիզել» ստադիոնում տեղադրված երեք ջահերն այնքան գազ կվառեին, որը կբավարարեր 2500 բնակարան ջեռուցելու համար: Դրամը հաշվել իմացող եվրոպացիներին խաղերի բացման արարողությունից ընդամենը մեկ ժամ հետո ստադիոնի օլիմպիական կրակը հանգցնելու համար ուրիշ հիմնավորում պետք չէր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ