Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Գուս Հիդինգը «Տելեգրաֆ» թերթի իր էջում պատմել է Մախաչկալայի «Անժին» գլխավորելու առաջարկից հրաժարվելու պատճառների մասին, որոնք ընդունելու դեպքում ստիպված էր լինելու դեմ գնալ իր փիլիսոփայությանը:
Անվանի մարզիչը մարզասերներին տեղեկացրել է նաեւ, որ Հոլանդիայից երկրի սպորտի նախարարությունը գլխավորելու առաջարկ է ստացել եւ կողմնորոշվելու համար խնդրել է երկու շաբաթ ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ