Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիեզերական շախմատ

Հունվար 16,2012 18:16

Ի՞նչ գիտենք հնագույն այս խաղի մասին: Թվում է՝ շատ բան: Բայց իմաստուն խաղի ընդգրկումը տիեզերական է, մարդկային երեւակայության սահմաններից դուրս: Անգամ այսօրվա գերժամանակակից սարքերը չեն կարող իրենց տերաբայթանոց հիշողություններում տեղավորել ամբողջ շախմատը: Մնում է միայն զարմանալ աշխարհի առաջատար գրոսմայստերների ուղեղի կառուցվածքի ու հնարավորությունների վրա, որը սակայն շախմատի իսկապես տիեզերական աշխարհում, այնուամենայնիվ, փոշեհատիկ է: Համոզվենք ինքներս:
Շախմատում առաջին 10 քայլերով հնարավոր կոմբինացիաների 318 979 564 000 տարբերակ կա:
Խաղատախտակի վրա քանի՞ ձի կարելի է դասավորել այնպես, որպեսզի նրանք չգտնվեն միմյանց հարվածի տակ: Պատասխան՝ 32:
Շախմատում 10 առաջին քայլերը կատարելու համար կա 170 000 000 000 000 000 000 000 000 տարբերակ: Պատկերացնելու համար ասենք, որ բոլոր օվկիանոսներում միասին վերցրած այդքան բաժակ ջուր չկա:
Իսկ 40 առաջին քայլերի համար տարբերակների քանակությունն այնքան մեծ է, որ տիեզերքում այդքան ատոմ գոյություն չունի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031