Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները: Aravot.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանը դեռ չի էլ հասկացել մարդու իրավունքների ինստիտուտի գործառույթները. «Ինստիտուտի էությունը կամ ինչ պոտենցիալ ունի գրասենյակը, դրա համար պաշտպանին դիմած շատ քաղաքացիների խնդիրները մնում են օդում: Երեւի դա է պատճառը, որ պաշտպանը շատ հաճախ դիմում է տարբեր հասարակական կազմակերպությունների օգնությանը: Խնդիրն այն չէ, որ պատրաստ չենք կամ չենք ցանկանում օգնել, խնդիրն այն է, որ պարոն Անդրեասյանը այնպիսի բան պետք է առաջարկի, որ հասկանանք, ինչով օգնենք: Նա էլ երբեմն խնդիրը լավ չի պատկերացնում»: Իրավապաշտպանը չմանրամասնեց, թե որ դեպքերի մասին է խոսքը, երբ պաշտպանը գլուխ չի հանել ու դիմել է հասարակական կազմակերպությունների օգնությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ