Վերջերս մամուլը, այդ թվում «Առավոտը» գրեց այն մասին, որ մի քաջարանցի զույգ ինքնասպանության փորձ է արել սոցիալական պատճառներով: Չստացված ինքնասպանության «զոհերից» մեկը՝ տղան, ոստիկանությունում ցուցմունք էր տվել, որ տղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատում եւ այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ ստիպված դիմել է այդ քայլին :
Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանից.«Երբ որ էդ խոսակցությունները եղան, ես հետաքրքրվել եմ, իմացել եմ: Էդ տղան որբ տղա է, 2008-ին եկել է մեզ մոտ, մեկը միջնորդել է, ընդունել ենք աշխատանքի, միջին աշխատավարձը հանել տվեցի անմիջապես, երբ լսեցի նման բան: 160 հազար աշխատավարձ է ստանում, դա սկսնակ բանվորի համար քիչ չի, ու տենց բան էլ չկա, սուտ ա, եթե նման բան լիներ, է, մի անգամ կգար, կդիմեր: Մեզ մոտ տենց կարգ կա, որ ամբողջ մարզի տարածքում սրտի վիրահատությունները, լինի Քաջարանում թե ուրիշ տեղ, լինի ջահել թե պառավ, դիմություն թե ընդդիմություն, բոլորի ուղեգրերը կոմբինատն է տալիս: Գիտեք, Նորք-Մարաշում երկու-երեք միլիոն են արժենում վիրահատությունները: Գալիս են, ուղեգիրը ձեռքին, գիտեն, որ եթե մեր մարզից ա, ուղեգիրը ուղարկում են`փողը նախօրոք վճարված ա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև