Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի նախկին քաղբանտարկյալներ որոշել են կասեցնել ՄԻԵԴ-ում իրենց գործերի քննությունը

Հունվար 16,2012 17:48

Aravot.am-ի տեղեկություններով, 2008թ. «Մարտի 1»-ի գործով ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալներ, որոնց գործերով հիմնական գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  հիմա իրենց փաստաբանների հետ քննարկում են այդ գործերը ետ ստանալու՝ ՄԻԵԴ-ում դրանց քննությունը կասեցնելու հնարավորությունը:

Մենք փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը նման տեղեկության չի տիրապետում, եւ որեւէ մեկը, իր իմանալով, նման հարց չի բարձրացրել:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031