«Հրամանատարը պատասխանատու է ոչ միայն զինվորի մարտական պատրաստության, այլեւ նրա առողջական վիճակի համար: Դա հրամանատարի ուղղակի պարտականությունն է»,-«Ա1+» -ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից հիվանդանոցում մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի դեպքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ բանակում պաշտոնյաների լիազորությունների եւ պարտականությունների մեջ հստակ նշված է, թե ով ինչի համար է պատասխանատու: Ըստ Վաղարշակ Հարությունյանի, ամեն օր, առավոտյան, ջոկի հրամանատարը, կամ նա, որ անցկացնում է ստուգում, զինվորներից պարտավոր է հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, եւ հրամանատարին զեկուցել` հիվանդ կա, թե ոչ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ