Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը կապ չունի՞ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ

Հունվար 16,2012 16:57

«Պարոն Հակոբյան, խոսակցություններ կան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական տերը Ռոբերտ Քոչարյանն է: Համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը»,- «Առավոտի» այս հարցին ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանեց այսպես. «Ես արդեն վեցերորդ տարին է, որ տարեկան մինիմում երկու անգամ լուրջ հաշվետվություն եմ տալիս բաժնետերերին` որպես գլխավոր տնօրեն: Աշնանը քննարկում ենք եկող տարվա ծրագիրը, մայիսին քննարկում ենք մեր արած-չարածները եւ գնահատական տալիս արածներին: Անցած տարի էդ գնահատականները տալու ժամանակ մեր գլխավոր բաժնետերը` գերմանացի Պիլարսկին (Գ.Պիլարսկու ընկերությունը` «Քրոնիմետ մայնինգը», ըստ ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքէջի  կոմբինատի հիմնական բաժնետերն է 60% բաժնեմասով, բաժնետերեր են նաեւ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով) այնքան գոհ էր, որ ոգեւորված ասաց` մեր եկամուտի 5%-ը տալիս ենք բոլոր աշխատողներին, բաժանում ենք իրենց մեջ: Դա միլիարդներ ա, էդ թիվը շատ մեծ թիվ ա, ու բոլորին բաժանեցինք տարեվերջին»:

«Լավ, իսկ Քոչարյա՞նը»: «Քոչարյանը բացարձակապես կապ չունի»: «Մյուս բաժնետերերի մե՞ջ էլ նա չկա»: «Ես Ձեզ մի բան ասեմ. էդ սեփականաշնորհման ժամանակ ինչ-որ Քոչարյանն ա արել, ինձ համար զարմանալի բան ա եղել, ես զարմացել եմ, որ երկրի պրեզիդենտը կարող ա էդքան արդարացի լուծում տալ, ու վերջում էլ բոլորին հատիկ- հատիկ հարցրել ա` գո՞հ եք, թե՞ դժգոհ: Ես մի քիչ դժգոհություն ունեի, ասում էի, որ ավելի ճիշտ կլինի հիմնական բաժնեմասը մնա հայերին, հայաստանցիներին, բայց դե չէր լինի տենց: Էսպես էլ վատ չի, գիտեք, ընդհուպ էնպիսի բաներ են մեր պայմանագրում գրված, որ միջազգային ստանդարտներով շատ հազվադեպ է լինում, ընդհանրապես բաժնետիրական ընկերությունների կանոնադրության մեջ յոթ գլխավոր կետ կա, ու էդ յոթ կետերի ուղղությամբ բաժնետերերը առանց հայկական մասի որոշումներ չեն կարող ընդունել, դա հրաշք է, դա շատ հզոր բան է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031