Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը հերքում է, որ մեր դեսպաններն արտերկրում բիզնես են դնում` հետ չեն գալիս

Հունվար 16,2012 16:28

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ եւ Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Երեւակ» ամսագրին ասել էր, որ մեր դեսպաններն անգործության են մատնված, որ մենք ունենք ոչ թե քաղաքական նշանակության դեսպաններ, այլ` կադրային քաղաքականության դեսպաններ, դեսպաններ ունենք, որոնք 10 տարուց ավելի է` նշանակվել են եւ չեն եկել Երեւան: Ըստ նրա, այդ դեսպաններին հետ չեն կանչում, քանի որ լավ հարաբերություն են ունենում գործող ռեժիմի հետ:

Այսօր Aravot.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում նրանից հետաքրքրվեց` մեր դեսպանները հանձնարարություններ ստանո՞ւմ են եւ կհիշե՞ք որեւէ հանձնարարություն, որ տրվել է մեր դեսպաններին: Նախարարի խոսքերով` «Այդպիսի հայտարարություններն անլուրջ անհեթեթություններ են, միայն 2011-ին հանձնարարությունների եւ փաստաթղթերի շրջանառության մասով արտգործնախարարություն եւ կենտրոնական ապարատ եւ դեսպանություններ` 160 հազար է եղել»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ ԱՄՆ-ն 3 տարի հետո իր դեսպաններին հետ է կանչում, իսկ մեր դեսպաններն արտերկրում անձնական գործեր, բիզնես են դնում, հետ չեն գալիս` նախարարը վստահեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Դուք նայեք ցուցակները եւ տեսեք ով որտեղ է գտնվում եւ ինչքան: Մեր բոլոր դեսպանները վերջին շրջանում փոխվել են, իսկ այն դեսպանները, որոնք մենք գտնում ենք, որ արդյունավետ աշխատանք են տանում, կարող են մնալ` ըստ նախագահի որոշման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031