Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առանց զգուշացնելու եք եկել` «ագենտներ» եք (Տեսանյութ)

Հունվար 16,2012 16:07

Ինչպես արդեն նշել ենք` ուրբաթ օրը` հունվարի 13–ին, «Առավոտը» եղավ Քաջարանում` տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Քաջարան գյուղի բնակիչների միջեւ ծագած վեճին, սեփական աչքով տեսնելու իրավիճակը: «Դուք ագենտներ եք: Ինչի՞ եք առանց զգուշացնելու եկել: Ինչի՞ չեք ասել, նոր եկել: Մեր գյուղն ա, պիտի ասեիք, նոր գայիք»,- այսպես մեզ դիմավորեցին Քաջարան գյուղում, երբ անսպասելի մտանք, տեսնելու, թե իրականում քանի՞ հոգի է ապրում այդ գյուղում: Գյուղացիներից մեկի նյարդերը նույնիսկ այնքան տեղի տվեցին, որ փորձեց Գագիկ Շամշյանից խլել լուսանկարչական ապարատը, հարվածել նրան:

Բարկության պատճառն ակնհայտ էր. իրականությանը բացարձակապես չէր համապատասխանում ոչ միայն գյուղապետ Ռաֆիկ Աթայանի «հարյուր հիսուն ընտանիք ա ապրում» հայտարարությունը, այլեւ մյուս գյուղացիների թվերը`«դե, մի քառասուն», «երեւի մի երեսուն կլինենք, էլի»: Գյուղապետը ստիպված էր զանգել եւ մոտակա տարածքներից կանչել Քաջարան գյուղում գրանցված, բայց չապրող մարդկանց:

Մեր այցն անսպասելի էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար: Պարզվեց, որ վիրահատությունից հետո դեռ չապաքինված տնօրենը նաեւ մրսած է, ջերմում է: Այդուհանդերձ, նա որոշեց այնուամենայնիվ գալ կոմբինատ եւ հարցազրույց տալ «Առավոտին»` ներկայացնելով իր տեսակետը, իր դիրքորոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031