Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. Բերկրանք չստանալ, որ բանակ ունենք՝ նշանակում է, լինել հիվանդ

Հունվար 16,2012 15:53

Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի պրոդյուսերությամբ նկարահանված «Ես եմ» ֆիլմը կազմում է ՀՀ բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների փաթեթի մի մասը: Ինչպես նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որպես «պոզիտիվ հեքիաթ» բնորոշվող այս ֆիլմով՝ թիմակիցների հետ ուզեցել  են հիշեցնել, որ դաժան փաստերից բացի՝ գոյություն ունեն նաեւ բացարձակ արժեքներ` հայրենիք, զինվոր, որին պետք է փայփայել. «Հասարակության մեջ տարածված է նեգատիվիզմը, որի արդյունքում ծնողը չի ուզում երեխային բանակ ուղարկել, իսկ զինվորը չի ուզում ծառայել»,-ասաց ռեկտորը:

Նա հավելեց, որ ֆիլմի հիմնական «մեսիջն» ուղղված հասարակությանը հետեւյալն է՝ «Սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ». «Պետք է գանք այն գիտակցությանը, որ թշնամիները մեզանից դուրս են, ոչ թե մեր ներսում»:

Ա. Մազմանյանը պարզաբանեց ֆիլմի վերնագրի ընտրությունը՝ «Ես եմ» հայրենիքիս զինվորը, ես հայ եմ»:

Արվեստագետն  ընդգծեց այն հանգամանքը, որ մեր պետությունն այնուամենայնիվ ունեցավ բանակ. «Դրանից ազգային բերկրանք չստանալ` նշանակում է լինել հիվանդ եւ այդ հիվանդությունը տարածել հասարակության մեջ»:

Անդրադառնալով բանակի խնդիրներին ` Ա. Մազմանյանը նշեց, որ երեխաները «փողոցի ճշտերն» ուսին` գնում են բանակ. «Մեր ընտանիքները դադարել են ամեն օր երեխաներին ասել «չի կարելի», որովհետեւ դրա ժամանակը չունենք, դադարել ենք բարեկրթություն սովորեցնել, որ մեծի մոտ չի կարելի «արա»-ով ու «ախչի»-ով խոսել: Ես հոգնել եմ ազգային հիվանդ չարախնդությունից»::

«Ես եմ» ֆիլմն առայժմ տեղադրված չէ համացանցում եւ ցուցադրվում է կինոթատրոններում: Ինչպես նշեց Արմեն Մազմանյանը, հանդիսատես չի գալիս, եւ դրա պատճառը փչացած հասարակությունն է. «Ուզում են տեսնել ջակուզիում երկու կիսալվացված ռուս աղջիկ եւ նակոլկաներով տղա, հետեւաբար` մենք խնդիր ունենք հանդիսատես կրթելու»:

Ռեժիսորը փաստեց, որ ֆիլմի ցուցադրությունից ի վեր չի լսել դրա վերաբերյալ բացասական կարծիքներ, ավելին` տեսել է արցունքն աչքերին հանդիսատես, եւ երբեւէ նրան չեն ասել`«էս ի՞նչ պոռնուխա եք արել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031