Հ1 հեռուստաալիքը 2011 թվի դեկտեմբերի 30, 31-ի` նախատոնական, եւ հունվարի 1-2-ի` տոնական, հաղորդումների ժամանակ մի քանի անգամ խախտել է ՀՀ գովազդային օրենսդրությունը:
Մասնավորաբար.
Խախտվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենք 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը.- Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
Ա) 2011 թվի դեկտեմբերի 30-ին ժամը 12:59:52-13:12:42 միջակայքում Հ1 հեռուստաալիքի եթերում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը, որի տեւողությունը 12ր 40վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 14 վայրկյանանոց գովազդներով:
Կարդացեք նաև
Բ) 2011 թվի դեկտեմբերի 30-ին ժամը 16:59:35-17:16:55 միջակայքում Հ1 հեռուստաալիքի եթերում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը` որի տեւողությունը 16ր 49վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 15 վայրկյանանոց գովազդներով:
Խախտվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, 26-րդ հոդվածի, 6.1. կետի պահանջը. «Հանրային հեռուստառադիոընկերությունում` առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը»:
Ա) 2011 թվի դեկտեմբերի 31-ին Հ1 հեռուստաալիքի եթերում հեռարձակված առեւտրային գովազդը կազմել է ընդհանուր հաղորդումների 8,53 տոկոսը:
Խախտվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը.- Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ: Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից:
Ա) 2011 թվի դեկտեմբերի 31-ին Ժամը 16:00:00-17:00:00 Միջակայքում հեռարձակվել է 15ր 19վրկ գովազդ:
Բ) 2012 թվի հունվարի 2-ին Ժամը 21:00:00-22:00:00 Միջակայքում հեռարձակվել է 16ր 27վրկ գովազդ:
2012 թվի հունվարի 1-ին գովազդային ծավալների եւ զետեղման` ՀՀ օրենդրությամբ սահմանված նորմերի խախտումներ չենք դիտարկվել:
Դիտարկված խախտումների մասին բողոքով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հունվարի 17-ին դիմելու է ՀՌԱՀ-ին:
Ստերեւ` 4 դիտարկված օրերին նկատված խախտումները` աղյուսակով:
Այս հաղորդագրությանը կից տարածվում են նաեւ այդ 4 օրերին Հ1 հեռուստաալիքի հաղորդումների վերծանումները` վայրկյանի ճշգրտությամբ:
Ամիս ամսաթիվ |
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 26,
6. 1)
«Հանրային հեռուստառադիոընկերու-թյունում` առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը»:
|
«Գովազդի մասին» ՀՀ օրենք,
9-րդ հոդված
2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ: Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից: |
«Գովազդի մասին» ՀՀ օրենք
9-րդ հոդված
1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
|
30.12.2011 |
6,82% առեւտ. գովազդ
Խախտում չկա |
Բոլոր ժամերում գովազդի ծավալը եղել է 14 րոպեից պակաս, խախտում չկա
|
1.
Ժամը 12:59:52-13:12:42 միջակայքում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը` որի տեւողությունը 12ր 40վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 14 վկր-անոց գովազդներով:
2. Ժամը 16:59:35-17:16:55 միջակայքում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը` որի տեւողությունը 16ր 49վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 15 վկր-անոց գովազդներով: |
31.12.2011 |
8,53% առեւտ. Գովազդ
Գերազանցված է օրենքով արտոնված գովազդի առավելագույն ծավալը |
Ժամը 16:00:00-17:00:00
Միջակայքում հեռարձակվել է 15ր 19վրկ գովազդ: |
Խախտում չի դիտվել |
01.01.2012 |
5,90% առեւտ. գովազդ
Խախտում չկա |
Բոլոր ժամերում գովազդի ծավալը եղել է 14 րոպեից պակաս, խախտում չկա
|
Խախտում չի դիտվել |
02.01.2012 |
6,26% առեւտ. գովազդ
Խախտում չկա |
Ժամը 21:00:00-22:00:00
Միջակայքում հեռարձակվել է 16ր 27վրկ գովազդ: |
Խախտում չի դիտվել |
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրություն