«2008 թվականին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը համակարգում էր Դավիթ Հարությունյանը: 2008 թվականին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների խումբը քաղաքական համաձայնություն ձեռք բերեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու»,- «Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարին ասել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում այս կապակցությամբ պնդել էր. «Ոչ, դա այդպես չէ» եւ մանրամասնել. «Այն հանձնաժողովի աշխատանքի արդյունքը հրապարակվել է: Այն գտնվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի կայքում, այն գտնվում է նաեւ Ազգային ժողովի կայքում: Կարելի է բացել եւ տեսնել՝ արդյոք նման պայմանավորվածություն եղե՞լ է: Եթե մենք պայմանավորվածությունից շեղվեինք՝ վստահեցնում եմ ձեզ, 2008 թվականին արդեն կլիներ աղմուկ՝ ինչո՞ւ մենք մի բան պայմանավորվեցինք, բայց դուք հրապարակեցիք մեկ այլ բան»:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթուղթը՝ «ԱԺ աշխատանքային խմբի առաջարկները Հայաստանի «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման վերաբերյալ» հրապարակվել է 2010 թվականի փետրվարի 3-ին, եւ մեզ հայտնի չէ՝ արդյոք արտացոլո՞ւմ է այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 2008-ին:
Համենայնդեպս՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որն այդ աշխատանքային խմբի անդամ էր՝ ցանկություն հայտնեց արձագանքել Դավիթ Հարությունյանի վերոհիշյալ պնդմանը եւ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում պնդեց, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ պայմանավորվածություն իրոք եղել է: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև