Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն հորից «սուպեր» եւ «ռեգուլյար» բենզին են վաճառել

Հունվար 16,2012 15:05

Հայաստանի բենզալցակայաններում «ռեգուլյար» որակի բենզինը վաճառվել է «սուպերի» փոխարեն: Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նույն նախարարության շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Ըստ նրա, այս խախտումներն իրենք հայտնաբերել են իրենց 2 շարժական լաբորատորիաների միջոցով. «Նույն հորից տարբեր որակի բենզին էին վաճառում: Լաբորատորիայի մեքենայի մեջ հնարավորություն է տրվում պարզելու, թե ինչ որակի բենզին է լիցքավորվում եւ դրա բոլոր չափորոշիչները: Նման խախտումները տեղում կասեցրել ենք»:

Նա ասաց, որ իրենց տեսչությունը բողոքների համար ունի «թեժ գիծ»՝ 23 56 00 ու եթե սպառողները հանդիպում են կասկածելի ապրանքների կամ կոնկրետ դժգոհություն ունեն, կարող են դիմել իրենց. «Սպառողները բողոքում են նրանից, որ ապրանք են ձեռք բերել եւ ցանկանում են վերադարձնել, սակայն տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է ընդունել: Նշեմ, որ եթե ապրանքը չեն վնասել կամ օգտագործել, կարող են 14 օրվա ընթացքում վերադարձնել տնտեսվարողին, եթե ՀԴՄ կտրոնն իրենց մոտ է»:

Լեւոն Խալիկյանի խոսքերով, միայն անցյալ տարի մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտները՝ մոտ 3000 անուն չարտոնագրված ապրանք են վաճառել՝ սկսած կանանց եւ երեխաների հիգիենայի պարագաներից, խաղալիքներից ու մաքրող հեղուկներից մինչեւ խոշոր կենցաղային տեխնիկա ու իրենք վաճառքից հանել են այդ ապրանքները:

Նշենք, որ շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչությանը տրվել են նոր գործառույթներ՝ ռիսկերի գնահատման, ռիսկերի կառավարում եւ ռիսկերի կոմունիկացիա, ինչպես նաեւ ոսկու հարգորոշման եւ հարգադրման գործառույթը: Քանի որ այս գործառույթները նոր են տրվել տեսչությանը, Լեւոն Խալիկյանը այս մասին նորություն չուներ ասելու, միայն ասաց, որ դա ենթադրում է ինֆորմացիայի մատչելիություն, տնտեսվարողների հետ ուղիղ եւ հետադարձ կապ. «Մենք մեր կայքում ունենք բոլոր տնտեսվարողների ցանկը, որոնք այս տարի կենթարկվեն ստուգման»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031