Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հակամենաշնորհային երաշխիքը չի՞ խախտվել

Հունվար 16,2012 14:57

 Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն օրերս հաստատել էր  այն տեղեկությունը, որ, «Սի էս» մեդիահոլդինիգը, որի մեջ գործում են «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV» հեռուստաընկերությունները՝ վերանվանվում է «Պանարմենիան» եւ վերջինիս գլխավոր պրոդյուսեր է նշանակվելու ինքը:

Այսպիսով, փաստորեն, թեեւ անուղղակի, բայց նաեւ հաստատվել է վաղուց հայտնի այն իրողությունները, որ վերոնշյալ հեռուստաընկերությունները պատկանում են մեկ սեփականատիրոջ: Մինչդեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածը  (հակամենաշնորհային երաշխիք) սահմանում է.

1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության լիցենզիա:

2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության) հիմնադիր եւ (կամ) մասնակից:

Այս առիթով Aravot.am-ը փորձեց ստանալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի մեկնաբանությունները: Վերջինս գերադասեց գրավոր պատասխանել: Հետեւաբար, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում խոստանում ենք ներկայացնել պարոն Ամալյանի մեկնաբանությունները` ստանալուն պես:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031