Կայանատեղին բացվել է Ցյուրիխում: Այն իրենից ներկայացնում է բաց տանիքով ավտոտնակ, որտեղ կարող է մտնել ցանկացած մեքենա: Բոլոր կողմերից բավականաչափ փակ է, որպեսզի անցորդներին չերևա` ինչ է կատարվում ներսում : Ինչպես հայտնում է Newsru.com-ը այդ նախաձեռնությունը պատկանում է տեղական ոստիկանությանը: Օրինապահները հոգնել են պայքարել մարմնավաճառության դեմ և որոշել են դա դարձնել ավելի քիչ տեսանելի հանրությանը:
Արամ Արարատյան