Ազատ ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւը Յակուտիայում իր սեփական տանը կնոջ եւ երկու երեխաների հետ թունավորվել է գազից: Մարզիկը գազի հոտից արթնացել է գիշերը եւ միայն գերազանց ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ է հասցրել բացել պատուհանները եւ զանգահարել շտապ օգնություն, որից հետո ինքն էլ կորցրել է գիտակցությունը: Բժիշկները մարզիկի եւ ընտանիքի վիճակը գնահատում են բավարար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ