Հունվարի 15-ին`տարբեր ժամերի շմոլ գազից թունավել և բժշկական օգնություն են ստացել Երևան քաղաքի Դավիթաշեն 7-րդ փողոցի թիվ 2/2 տան բնակիչ,1992 թվականին ծնված Արմեն Առաքելյանը, Շահումյան 7-րդ փողոցի թիվ 32 տան բնակիչ,1942 թվականին ծնված Լիդա Մարգարյանը:
Տուժածները հրաժարվել են հսպիտալացումից:
Իսկ հունվարի 16-ին ստացված տեղեկատվության համաձայն շմոլ գազի թունավորմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 47 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ,1976 թվականին ծնված Ռեգինա Գարեգինյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն` Ն.Շենգավիթ 14 փողոցի թիվ 2 տան բնակիչներ`1974 թվականին ծնված Պավել և 2001 թվականին ծնված Սոֆյա Ալոյանները և 1977 թվականին ծնված Շուշան Անթանյանը :
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կարդացեք նաև
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն