Հունվարի 15-ին`ժամը 13.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակիչն ուզում է ինքնասպան լինել` 9-րդ հարկից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` իրավապահ մարմինների կողմից բացվել է բնակարանի դուռը, կանխվել` Նարինե Օհանջանյանի (տառապում է հոգեկան հիվանդությամբ) ինքնասպանության փորձը և տեղափոխվել Կապան քաղաքի հոգեբուժարան:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն